Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Չամուսնալուծման հոգեթերապիա` 15000 դրամով

Չամուսնալուծման հոգեթերապիա` 15000 դրամով

«Հայաստանում հիմնականում ամուսնալուծվում են 20 և ավելի տարի միասին ապրած զույգերը: Երկրորդ տեղում 1-4 տարի համատեղ կյանք ունեցողներինն է»,- այսօր հրավիրած ասուլիսում նշեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: Ըստ նրա՝ 2010-ին գրանցված 17988 ամուսնությունից 2997-ը ամուսնալուծվել են, իսկ 2011-ին 19706 ամուսնությունից 3188-ն է ավարտվել ամուսնալուծությամբ: Այս մասին հաղրոդում է «Փաստինֆոն»:

Բոլոր կանանց, ովքեր ուզում են ամուսնալուծվել և չունեն օրինական գրանցված ամուսնություն, իրավաբանը խորհուրդ է տալիս մտածել` արդյոք կկարողանա՞ն նրանք երեխային ֆինանսապես ապահովել, թե ոչ:

«Հարևան պետություններում պետության դիրքորոշումը միայնակ կնոջ և երեխայի նկատմամբ նպաստների, ալիմենտի բռնագանձման չափի առումով բավականին լավ է: Այնտեղ, Հայաստանի համեմատ, կինն ապահով է և կարող է գնալ այդ քայլին: Հայաստանում կինը չի կարող իրեն թույլ տալ այդ շքեղությունը»,- նշեց իրավաբանը:

Ըստ նրա` մեզանում կանայք ամուսնալուծվում են, հետո դիմում իրավաբանին` հարցնելով ինչ իրավունքներ ունեն ինքն ու իր երեխան: Մինչդեռ իրականում նրանք երկուսն էլ ոչ մի իրավունք չունեն:

«Նյութական ծանր վիճակի համար Հայաստանում ոչ ոք այսօր չի ամուսնալուծվում, կինը ոչ թե ուզում է ամուսնալուծվել, քանի որ իր ամուսինը գումար չունի, այլ որ չվաստակող ամուսինը թույլ չի տալիս գոնե ինքը` կինը վաստակի»,- նշեց մյուս բանախոսը:
Հայ ընտանիքի փրկության համար հոգեբանի խոսքով` սկսում են հաճախ կրկին ժամադրել ամուսնացած զույգին:

Ինչ վերաբերում է հոգեբանական ծառայությունների գնացանկին, ապա Հայաստանում մեկ ժամվա հոգեբանական ծառայության միջին արժեքը կազմում է 5000 դրամ: «Ընտանեկան թերապևտիկ աշխատանքներում, երբ հոգեբանական ծառայության համար դիմում են ընտանիքից երեք հոգի` կինը, ամուսինը, երեխան, մենք աշխատում ենք հաշվի առնել ընտանեկան բյուջեն: Որքան է վաստակում ընտանիքը, որքան կարող է ամսական հատկացնել հոգեբանին: Մնացածը թողնում ենք քաղաքացու խղճին»,- նշեց հոգեբանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ